
ԿԱՅՔԷՋԻ ՀԱՐԳԵԼԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ...
Բարի գալուստ ընկերության պաշտոնական էջ:
Մեր ընկերությունն արդեն 10 տարի է, ինչ բարեհաջող աշխատանքներ է իրականացնում հայաստանյան գյուղատնտեսական ոլորտում, որի նպատակն է սպառողների համար շուկա հասցնել բարձր որակի կենսաբանորեն մաքուր հումք: Այդ տարիների ընթացքում ՍՊԸ-ն ներկայացել է որպես հուսալի գործընկեր թռչնաբուծական, տավարաբուծական, խոզաբուծական և կենդանաբուծական այլ բնագավառներում:
Մեր թիմի պրոֆեսիոնալիզմը և գրեթե տասնամյա գործունեության փորձը շուկայում ընկերությանը թույլ է տալիս սպառողներին մատակարարել սպիտակուցային, հատիկային, խտացված կերեր` բտվող խոզերի, բտվող ցուլիկների, ածան և բրոյլեր հավերի,1-21 և 21-60 օրական ածան հավի ճտի համար, ինչպես նաև կոնցենտրատներ, անփոխարինելի ամինաթթուներ, վիտամինային հավելումներ և այլն:
Շուկայում իր գնային ճկուն քաղաքականության շնորհիվ, ՍՊԸ-ն թույլ է տալիս հավատարիմ գնորդներին իրենց բիզնեսը դարձնել ավելի եկամտաբեր: Հավելենք նաև, որ յուրաքանչյուր գնորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում:
Մեր ընկերության նպատակն է ապահովել`
- բարձր որակի կերերի մատակարարում
- ճիշտ պահեստավորում
- անվնաս և ապահով տեղափոխում
- սպառողների բիզնեսի եկամտաբերության բարձրացում
ՍՊԸ-ն իր տեսականու մեջ ունի անասնաբուժական դեղորայք`
- հակաբիոտիկներ
- վիտամինային պրեպարատներ
- հակաճիճվային միջոցներ
- կենդանիների լողացման ինսեկտիցիդ միջոցներ
- վակցինաներ տարբեր բնույթի հիվանդությունների դիմաց
Ընկերությունն ունի պատրաստված մասնագետներ, ովքեր, անհրաժեշտության դեպքում, յուրաքանչյուր հաճախորդի կարող են տալ մասնագիտական խորհրդատվություն կերակրման նորմաների, անասնաբուժական միջոցառումների պլանվորման և ճիշտ իրականցման մասին:
Մենք միշտ ուրախ ենք համագործակցել Ձեզ հետ :
Սիրով` ՍՊԸ ԹԻՄ: